ԳլխավորԼուր

Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը

Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին հանդիսավոր արարողությամբ հավաստագիր է հանձնվել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր:

Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին: Երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Երիտասարդության պայծառ գույները» խորագրով կտավի ստեղծումը:

ԿԳՄՍ նախարարն ուրախությամբ նշել է՝ տաղավարներով շրջելիս ականատես է եղել, որ բազմաթիվ երիտասարդներ իրենց նախաձեռնություններով կարող են օրինակ ծառայել ու նաև իրենց փորձը կիսել այլ համայնքների երիտասարդների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «ԱԼՏԵՐԱ ԼԱԲ» երիտասարդական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն արդեն իսկ իրադարձային է համայնքի կյանքում:

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Ապարանի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Ապարան համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը Ապարանին տրվեց Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը