ԳլխավորԼուր

Կրթաթոշակ` Սլովակիայում սովորելու համար

Համալսարան Սլովակիայում

Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ուսանողները կրթաթոշակ ստանալու համար էլեկտրոնային եղանակով կարող են դիմել մինչև 2023 թ. մայիսի 30www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով: Տեխնիկական աջակցություն ստանալու համար թեկնածուները կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի՝ helpdesk@studyabroad.sk և +421 907 551 404 հեռախոսահամարի միջոցով:

Պետական կրթաթոշակ ստանալու նախապայմանը սլովակերենի իմացությունն է։ Դիմորդները հնարավորություն ունեն լեզվի անվճար մասնագիտական ուսուցում անցնել Բրատիսլավայում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ընտրված թեկնածուները պարտավոր են ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջադրման պաշտոնական նամակը:

Հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ. 010-599696: