Ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ը, «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ուսանողների գործողությունները» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունն ու հորդորում չանհանգստանալ։