Ապրիլի 10-ին «Զեյթուն» մշակութային կենտրոնում իսկական ֆրանսիական տոն էր՝ համեմված բազմաժանր գրական և թատերական միջոցառումներով, զրույցներով, ասմունքով և կինոդիտումներով: Առիթն էլ Ֆրանկոֆոնիայի օրերն են Հայաստանում։
«Զեյթուն»-ը ինչպես նախորդ տարիներին՝ այս անգամ էլ իր ինքնատիպ մասնիկը ներդրեց ֆրանսիական մշակույթը հանրաճանաչ դարձնելու գործում։
Կենտրոնի սաները մեծ ոգևորությամբ ներկայացրին ֆրանսիական արվեստն ու գրականությունը՝ թատերական, երգային և պարային համադրությամբ: