ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Դրամաշնորհի առաջարկ՝ Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագրի կողմից

Համալսարան Սլովակիայում

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրը 2023/24 ուստարվա համար կրթաթոշակներ և դրամաշնորհներ է առաջարկում ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, հետազոտողների և արտիստների համար:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները/պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

Անհրաժեշտության դեպքում օտարերկրյա դիմորդները կարող են մանրամասների համար գրել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեին:

2023 թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին, www.saia.sk կայքում կներկայացվի վեբինարի հղումը դիմումի ընթացակարգի վերաբերյալ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 30-ի ժամը 16:00-ն է: