ԳլխավորԼուր

Երկրաշարժ Հայաստանում

Րոպեներ առաջ՝ ժամը 18.58-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Երեւանում։

Ավելի ուշ կենտրոնից հայտնեցին, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիա-Իրան սահմանին՝ Երեւանից 82 կմ հեռավորության վրա։

Ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։