ԳլխավորԼուր

Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի փոխքաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։

Այս մասին նշված է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը համակարգելու է համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների հարցերը:

Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանը հաղթել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի ընտրություններում։

Comment here