Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։
Տեղեկությունը հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից։
Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում տոնական միջոցառումներ չեն նախատեսվում։ Պատճառը ադրբեջանական ագրեսիան է Հայաստանի Հանրապետության դեմ։