ԳլխավորԼուր

Ցույցեր եւ բախումներ Լոնդոնում եւ Փարիզում (տեսանյութ)

Ֆուտբոլային երկրպագուներն ու աջ արմատականները ագրեսիվ են տրամադրված լոնդոնյան ոստիկանների եւ լրագրողների նկատմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը քաղաքի կենտրոնից, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում Black Lives Matter (BLM) ընդդեմ ռասիզմի շարժման հակառակորդները։

Ավելի վաղ սեւամորթների իրավունքների պաշտպանության BLM շարժումը մտադիր էր հունիսի 13-ին Լոնդոնում անցկացնել թվով 4-րդ հանրահավաքը, բայց այն բանից հետո, երբ ֆուտբոլի երկրպագուների միության անդամները հայտարարեցին, որ շաբաթ օրը կգնան մայրաքաղաք եւ բռնություններից կպաշտպանեն հուշարձաններն ու ոստիկաններին, հանրահավաքը չեղարկվեց։ Այնուամենայնիվ, ֆուտբոլային երկրպագուները եւ աջ քաղաքական հայացքներ պաշտպանող բազմաթիվ մարդիկ ժամանել են Լոնդոնի կենտրոն։

Ուայթհոլ փողոցը, որտեղ վարչապետի նստավայրն է, բոլոր կողմերից փակ է ոստիկանների կողմից։ Նրանց ուղղությամբ բողոքի մասնակիցները պարբերաբար ալկոհոլային խմիչքների տուփեր եւ շշեր են նետում։ Շատ են հարբած մարդիկ, ովքեր ագրեսիվ վարք են դրսեւորում ե’ւ ոստիկանների, ե’ւ լրագրողների նկատմամբ։

Այսօր բողոքի ակցիա է անցկացվել նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ ցուցարարներին խառնված սեւազգեստ մարդիկ տարբեր առարկաներ ու աղբակույտեր են վառել, ինչպես նաեւ իրեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել,սակայն այն ցրվելուց հետո կարգազանցները կրկին վերադարձել են հավաքի վայր։

Մայիսի վերջից ԱՄՆ-ում սեւամորթ Ֆլոյդի մահվանից հետո բողոքի ակցիաները ԱՄՆ-ի բազմաթիվ բնակավայրերից տարածվել են նաեւ եվրոպական մի քանի երկրների մայրաքաղաքներ։

Comment here