Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավորով՝ 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։
Եզրափակչում պահպանելով դիրքերը՝ նա 239,6 միավորով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։
Առաջնության հաղթող դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն, հույն Աննա Կորակակին: