ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի հրաձգության մրցաշարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է առաջին (134 միավորով), իսկ աղջիկների թիմը՝ երկրորդ տեղը (127 միավորով), տեղեկանում ենք ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջից։
Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 15 բուհերի հավաքական թիմեր։
Թիմային մրցաշարից բացի՝ անցկացվել է նաև անհատական առաջնություն, որի ժամանակ ԵՊՀ ուսանողները գրավել են առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները։