ԳլխավորՇոուբիզնես

Թիմաթին և Անաստասիան բաժանվել են

Թիմաթի եւ Անաստասիա

Ռեփեր Թիմաթին (Թիմուր Յունուսովը) և մոդել Անաստասիա Վոլկոնսկայա-Ռեշետովան բաժանվել են 6 տարվա համատեղ կյանքից հետո:

Այս մասին Ռեշետովան գրել է «Ինստագրամի» իր էջում։

«Այս տարին ծանր փորձության տարի էր շատերի համար, սակայն մեր միությունը դրան չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք, չենք ապրում միասին»,- նշել է մոդելը և հավելել, որ միասին անցկացրած վեց տարին հիասքանչ է եղել եւ հավելել.

«Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կհաջողվի վերածել ծնողական իդեալական տանդեմի մեր որդու՝ Ռատմիրի համար»։

Թիմաթիի և Անաստասիայի երեխան՝ Ռատմիրը, ծնվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին։

Comment here