ԳլխավորՇոուբիզնես

Անջելինա Ջոլին նշել է, թե ինչու է բաժանվել Բրեդ Փիթից

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին նշել է, թե ինչու է բաժանվել դերասան Բրեդ Փիթից։

«Ես բաժանվել եմ նրանից իմ ընտանիքի բարեկեցության համար։ Դա ճիշտ որոշում էր»,-ասել  է Ջոլին Vogue հանդեսին տված հարցազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ բաժանության գործընթացի ամիսներին լրագրողներն օգտվել են իր լռությունից, ու երեխաները զանգվածային լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ են կարդացել իր մասին։ Դերասանուհու խոսքով՝ ինքը պարբերաբար հորդորում է երեխաներին՝ սեփական ուղեղով մտածել։

Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016-ին՝ ամուսնությունից 2 տարի, շփումներից՝ 10 տարի անց։

Զույգը դաստիարակում է 6 երեխայի, որոնցից երեքը որդեգրված են։

 

Comment here