«Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ 63-ամյա Համբիկ Սասունյանը զույգ երեխաներ է ունեցել՝ Արցախը և Շուշին։
Նրանք ծնվել են սեպտեմբերի 26-ի առավոտյան։
«Մեր կյանքը փոխվեց․ վերջապես պապա եղա՝ 63 տարեկան հասակում»,- բացականչում է Սասունյանը։
Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է, 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ է արձակվել ու բնակություն է հաստատել Հայաստանում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


