Գլխավոր

Հայոց լեզվի շտեմարանները ստեղծվել են պղտոր ջրում ձուկ որսալու համար. Դավիթ Գյուրջինյան

Դիմորդները քննություն են հանձնում

Այն, որ Հայաստանում դիմորդներն այս տարի հայոց լեզվից չափազանց ցածր գնահատականներ են ստացել, իսկ ընտրության հնարավորության դեպքում հիմնականում գերադասել են օտար լեզվով քննություն հանձնել, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին չի զարմացնում։ Պատճառն, ըստ նրա, տարիներ շարունակ Հայաստանում շրջանառված հայոց լեզվի շտեմարաններն են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան։

«Դրանք հայերենի իմացություն չեն ստուգում, այնտեղ բաժիններ կան, որոնք առհասարակ դպրոցական կրթության հետ չեն կապվում,– ասաց նա,- եթե դուք արմատներն ստուգեք, կիմանաք, որ այդտեղ պղտոր ջուր են ստեղծել, որ ձուկ որսան։ Տարիներ շարունակ շշուկներ էին պտտվում, որ բարձր գնահատական ստանալու համար մարդիկ տասնյակներով գնում էին պարապելու շտեմարանների հետ առնչվող մարդկանց մոտ։ Եվ հիմա այդ նույն մարդիկ լալահառաչ ասում են` վայ, գիտեք, հայերենը չեն ընտրել, անգլերենն են ընտրել։ Ես այդ մարդկանց տարիներ առաջ ասել եմ` շարունակեք այսպես, դուք չեք ունենալու դիմորդ, հայերենը կհանեն առհասարակ»։

Գործող կարգը Դավիթ Գյուրջինյանը որակում է իբրև «անգիրի դպրոց»` հավելելով, որ այն որևէ իրական գիտելիք չի տալիս դիմորդին։

Լուծումը, ըստ նրա, առաջադրանքների հնարավորինս պարզեցումն է, քանի որ մայրենի լեզուն սովորելը պետք է լինի հեշտ ու հաճելի

Comment here