ԳլխավորԼուր

Ատամնաբուժական հաստատությունները կարող են աշխատել արդեն այսօրվանից

Ատամնաբուժարան

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․

«Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում:

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060-80-80-03/2302, 2303»,- ասված է հայտարարության մեջ:

Comment here