ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետը բազմիցս հայտարարել է, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնալու բուհերից, հիմա կան հեռակա բաժնում սովորող ուսանողներ, որոնք ունեն բարձր առաջադիմություն, բայց կարող են դուրս մնալ, քանի որ չեն կարողանում վճարել վարձերը, նշել է.
«Կառավարության աջակցությունը ուսանողների ունի 2 մաս, մեկը վերաբերում էր ուղղակի զեղչերին, մյուսը՝ այլ գործիքի, որն է ուսանողական վարկը եւ այն մոտեցումը, որ նախատեսված էր, ըստ էության հնարավորություն էր տրվում մինչեւ հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, առանց որեւէ վճարման, ունենալ անհրաժեշտ գումարը վարձի վճարման համար, եւ այս գործիքից կարող են օգտվել, թե′ հեռակայում սովորող ուսանողները, թե′ ոչ պետական բուհերի ուսանողները»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։