ԳլխավորԼուր

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման

Այսօր Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ (2011-2017) Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարի 2 ամիս ազատազրկման: Գործը, որի շրջանակներում դատապարտվել է նախագահը, առնչվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին տարիներ առաջ պատժի կրումից ապօրինի ազատ արձակելու հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դատարանի որոշմամբ՝ նախկին նախագահի գույքը կբռնագրավվի, նա կզրկվի պետական բոլոր պարգեւներից։

Դատական նիստերն անցկացվել են դռնփակ։

Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է նիստերին մասնակցելուց եւ վերջին խոսքից։

Comment here