ԳլխավորԼուր

ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր

Սահմանադրական դատարան

ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը ու անվավեր է։

Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:

ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել։

Comment here