ԳլխավորԼուր

Խարկովի մոտ ավտոբուս է գնդակոծվել. կան վիրավորներ (լրացված)

Արմատականներն այսօր՝ օգոստոսի 27-ի երեկոյան Խարկովի մոտ շրջափակել եւ գնդակոծել են «Հայրենասերները՝ հանուն կյանքի» հասարակական կազմակերպության ավտոբուսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տվյալներով՝ կա երեք ծանր վիրավոր (ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին), իսկ մեկին (այլ տվյալներով՝ 2-ին) առեւանգել են։

Ավտոբուսում, որը Պոլտավայից մեկնում էր Խարկով, եղել է 22 մարդ։ Ուկրաինայի ռադայի պատգամավոր Իլյա Կիվան կարծում է, որ հարձակվել են «Ազով» կազմակերպության անդամները, որոնց հետ «Հայրենասերները» նախկինում եւս բախումներ են ունեցել։

«Հայրենասերները՝ հանուն կյանքի» քաղաքացիական շարժումը ստեղծվել է այս տարվա հունիսին որպես «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության մասնաճյուղ։

***

23.30-Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոբուսի վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է 14 մարդ։

Վիրավորների թիվը 4 է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Comment here