ԳլխավորԿրթություն

ԱրՊՀ-ում շարունակվում են էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրման աշխատանքները

Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար սեպտեմբերի 7-ից մեկնարկեց ուսումնական տարին: Դասապրոցեսին զուգահեռ բանասիրական ֆակուլտետի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին արդեն ներկայացվել են հեռավար ուսուցման նոր հարթակի հնարավորություններն ու առանձնահատկությունները, ուսանողները ստացել են իրենց էլեկտրոնային հասցեները և ծանոթացել «Google for Education» հարթակի «Google Classroom» հավելվածին ու գործիքակազմին: Այս գործընթացը նախատեսվում է առաջիկայում իրականացնել նաև մյուս ֆակուլտետներում։

Էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը հնարավորություն կտա ուսուցման ավանդական ձևը համադրել առցանց եղանակին` նպաստելով ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Առաջիկայում նախատեսվում է նաև կազմակերպել փորձնական դասաժամեր՝ էլեկտրոնային ուսուցման հարթակը ամբողջությամբ և լիարժեքորեն գործարկելու համար:

Comment here