ԳլխավորԼուր

Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումները չեղարկվել են

Երթ՝ Սուրբ Սարգիսի տոնի օրը

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Արարատյան Հայրապետական թեմից, այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։

Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում. ով երազում ջուր է տալիս, նա էլ, ըստ ավանդության, ապագայում իր կինը (ամուսինը) կդառնա։

Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրությանը կից  ներկայացրել է երկու կարճ հոլովակ` Սուրբ  Սարգսի բարեխոսական աղոթքներով:

Comment here