ԳլխավորԼուր

Զարթոնք գյուղի մոտ «Մերսեդես»-ը բախվել է գնացքին

Հունիսի 27-ին՝ ժամը 08:40-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

ՀԿԵ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով:

Բախումի հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասվել են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները: Սա նմանատիպ 9-րդ դեպքն է 2021 թվականի ընթացքում։

ՀԿԵ-ից հիշեցնում են՝ հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել. արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Comment here