ԳլխավորԼուր

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7 հազար դրամով

2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։ Որոշումը  հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը սեպտեմբերի 1-ից բարձրացրել է 3000 դրամով։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից, բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում կառավարությունը որոշումն ընդունեց ավելի շուտ։