ԳլխավորԼուր

Գիտաշխատողների աշխատավարձը էականորեն կբարձրանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 %- ով՝ 2021 թվականի համեմատ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։