ԳլխավորԼուր

5-րդ և 7-րդ դասարանների բոլոր դասագրքերն արդեն տրամադրվել են դպրոցներին. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերն արդեն տրամադրվել են հաստատություններին։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` անդրադառնալով դեռևս առկա այն բողոքներին, շուտով առաջին կիսամյակը կավարտվի, բայց դասագրքերը դեռևս պատրաստ չեն։

«5-րդ և 7-րդ դասարանների բոլոր դասագրքերն արդեն դպրոցներում են։ Կոնկրետ հնչեցրեք այն դասագրքերը, որոնք դեռ չեն տրամադրվել։ Միայն այն դասագրքերն են, որոնց ստեղծման մրցույթի ժամանակ դրանք չեն ներկայացվել»,– ասաց փոխնախարարը։

Նախարարը չանդրադարձավ՝ ինչ վիճակ է 2-րդ դասարանի դասագրքերի առումով։

Հիշեցնենք, որ ուսումնական տարին 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները սկսեցին առանց դասագրքերի, որոնք նոր չափորոշիչների գլխավոր բաղադրիչներից մեկն էին։

Մանրամասները՝ տեսանյութում։