ԳլխավորԼուր

«Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում մայիսի 28-ին միմյանց դեմ մրցեցին անգլիական «Լիվերպուլն» ու իսպանական «Ռեալը»:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 59-րդն րոպեին խփեց «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժոինիորը: Երկրորդ կեսի մյուս հատվածում «Լիվերպուլի» գրոհները մնացին անարդյունք. «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով և 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Ի դեպ, որ խաղի սկիզբը մարզադաշտի մերձակայքում տիրող անկարգությունների պատճառով հետաձգվել էր 37 րոպեով։