Մայիսի 28-ին տեղի է ունեցել Կաննի 75-րդ կինոփառատոնի փակման արարողությունը։
Գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Պակ Չխան Ուկը «Հեռանալու որոշումը» ֆիլմի համար։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը («Սուրբ սարդը»), լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»)։
Լավագույն սցենարի հեղինակն է Թարիք Սալեհը («Տղան երկնքից»)։
Կաննի 75-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 17-ից 28-ը։