18–ամյա Համլետ Մանուկյանը «World challenge cup» մրցումներում նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈւԿՅԱՆ, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Նա նաև անցել է տղաների սպորտային մարմնամարզության կիսաեզրափակիչ։
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):
Տեսանյութը՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



