ԳլխավորԼուր

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի ավելի քան 1300 պատվիրակ  

Համահայկական ձմեռային խաղեր

Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նրանք ուժերը կչափեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Բոլոր մարզաձևերը, բացի հոկեյից, կանցկացվեն Ջերմուկում, հոկեյը՝ Երևանում, Մարզահամերգային համալիրում։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել էր Նորավանքում հունվարի 18-ին:

Առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: