ԳլխավորԼուր

Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հայտնում են լրատվական ծառայությունից։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա, հայտնում են մետրոպոլիտենից։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։