ԳլխավորԼուր

ԵՊԿ-ի ուսանողուհին ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների Դելփյան միջազգային խաղերում

Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի, քանոնահարուհի Անահիտ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների Դելփյան միջազգային խաղերում։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԿ-ից։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ ԱՊՀ երկրների Դելփյան միջազգային խաղերում, 18-25 տարիքային խմբում ԵՊԿ երկրորդ կուրսի ուսանողուհի, քանոնահարուհի Անահիտ Հարությունյանը (դասախոս՝ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի պատվավոր դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) նվաճել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի Դելփյան խաղերում երեք ոսկե մեդալ են նվաճել։