Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 53 մասնակիցներով:
Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված են եղել մշակույթի և արվեստի 30 ակնառու գործիչներ:
ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և հատուկ մրցանակի:
Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Դանոյանը (դաշնամուր, 7-9 տարեկան),Մարի Վարդանյանը (ժողովրդական նվագարաններ, 9-14 տարեկան), «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 7-10 տարեկան):
Արծաթե մեդալի է արժանացել Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր, 10-13 տարեկան), բրոնզե մեդալի՝ Մարիա Ղուկասյանը (կերպարվեստ, 7-9 տարեկան):
Հատուկ մրցանակային դիպլոմ է ստացել «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 11-14 տարեկան):