ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագիր՝ Ճապոնիայի Ցուկուբա համալսարանի մագիստրատուրայում ուսանելու համար

Ցուկուբա համալսարանը Ճապոնիայում

Ցուկուբա համալսարանը հայտարարում է 2025թ. մագիստրատուրայի հայտերի ընդունելություն՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կրթաթոշակներով, ինչպես նաև Ճապոնիայի և ՀԲ-ի համատեղ կրթաթոշակներով:

Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն (համալսարանական) կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք, ինչպես նաև զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատությունների և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. նոյեմբերի 15-ը:

Դիմորդները կարող են օգտվել նաև Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տրամադրած կրթաթոշակներից, որոնց կարելի է դիմել միայն 2026-27 ուսումնական տարվա համար:

Ուսումնական ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։