Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ

Նիկոլ Փաշինյան

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։

Լրագրողի հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, և պատրաստ է արդյոք Երևանը զիջումների գնալ հանուն խաղաղության, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջման, իսկ դրա նախադրյալը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն է։

«Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան», — ասել է նա։

Հանդիպման պատրաստակամություն է հայտնել նաեւ Իլհամ Ալիեւը, որը եւս հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here