ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 25-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +13-ից +15, վաղը ցերեկը՝ +26-ից +28, երեկոյան՝ +21-ից +23 աստիճան։

Comment here