Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո։
Տեղեկությունը հայտնում են ՀՖՖ-ից։
Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարի 14-ից։ Մինչ այդ նա եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Տեղեկացնենք, որ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ (0։2)։