ԳլխավորԼուր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև եզրափակիչ Լյովա Գևորգյանը 3 վստահ հաղթանակ էր տոնել. պայքարը սկսելով որակավորման փուլից՝ նա նախ 10:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Շաբա Ուբորնյակին, ապա 4:0 հաշվով հաղթել էր հնդիկ Կումար Անիրուդին, իսկ կիսաեզրափակչում՝ ադրբեջանցի Այդին Ահմադովին` 10:0:

57 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել Մանվել Խնձրցյանը: Նա 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Աբդումալիկ Կարաչովին (Ղրղզստան): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Հավելենք, որ վաղվանից պայքարը սկսելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի երիտասարդական հավաքականից մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Comment here