ԳլխավորԼուր

Հայտնի են ՀՊՏՀ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները

ՀՊՏՀ, տնտեսագիտական

Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները, հայտնում են բուհի լրատվականից։

Համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և պորտի նախարարի հրամանի՝ ՀՊՏՀ-ում ընդունվածների թիվը 354 է, ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում՝ համապատասխանաբար 29 և 26:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ն 2021-2022 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի կրթական ծրագրով նույնպես համալրման դրական արդյունք արձանագրեց, ինչը վկայությունն է բուհի բարձր վարկանիշի:

Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին և մաղթում ուսումնական հաջողություններ:

Ընդունվածների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Comment here