ԳլխավորԼուր

Մոսկվայի մետրոյում ադրբեջանցիները հարձակվել են հայ ուսանողի վրա, եղել են նաեւ այլ հարձակումներ. NEWS.am

Մոսկվայում այս գիշեր հայերը թիրախավորված հարձակումների են ենթարկվել ադրբեջանցիների կողմից։

Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը  NEWS.am-ին հայտնել է, որ 5 հայ է տուժել, բացի այդ՝ ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները։

Ադրբեջանցիների հարձակումներից տուժածներից մեկը տարեց տղամարդ է, մյուսները՝  երիտասարդ, որոնցից մեկը դանակահարվել է որովայնի շրջանում, գտնվում է հիվանդանոցում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Մինչեւ այդ էլ՝ վերջին մեկ շաբաթում ադրբեջանցիների կողմից եւս հինգ հարձակում է եղել հայերի վրա։

«Դեսպանատան հավաքարարուհու վրա էին հարձակվել, մի դեպք եղել է հայ դուդուկահարի հետ Հարութ անունով, իր վրա են հարձակվել մետրոյում, մեկ ուսանողի վրա են հարձակվել, մեկ բանվորի վրա շինհրապարակում, մի դեպք էլ եղել է՝ ամուսիններով ման գալիս են եղել, մոտեցել, ծեծել են ամուսնուն»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը։

Նա նաեւ նշել է, որ գիշերվա ընթացքում ձերբակալություններ են եղել, ՆԳՆ նախնական տվյալներով՝ 50 ադրբեջանցի է ձերբակալվել։

ՀԳ.-Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար usanogh.am-ը փորձեց կապ հաստատել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հետ, սակայն դեսպանատան թեժ գծի բոլոր հեռախոսահամարներով զանգերն անպատասխան մնացին։

Comment here