ԳլխավորԼուր

ԿԳՄՍ փոխնախարարն առաջարկներ է ներկայացրել բուհ չընդունված դիմորդներին

Այսօր տեղի է ունեցել դրական գնահատական (որոշ դեպքերում՝ բավական բարձր) ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների ծնողների եւ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հանդիպումը։

Փոխնախարարն առաջարկել է դիմորդներին՝ նույն գնահատականներով մասնակցել հեռակա համակարգի մրցույթին այն մասնագիտությունների համար, որոնք ունեն հեռակա բաժին, նշելով նաեւ, որ մի քանի մասնագիտությունների (օրինակ՝ իրավաբանական, միջազգային) դեպքում հնարավոր չի լինի հետագայում հեռակայից փոխվել առկա ուսուցման, որոշների դեպքում՝ հնարավոր է։

Գ. Թամրազյանը հայտնել է, որ հուլիսի 27-ին հստակ կարող են ներկայացնել, թե որ առարկայի համար հեռակա քանի տեղ կարող են ավելացնել եւ որը կլինի անցողիկ շեմը՝ ըստ մասնագիտության։

Փոխնախարարը նշել է, որ 18 միավորից բարձր ստացած 6 դիմորդ կարող են ստացիոնար սովորել, բայց ոչ իրենց նշած իրավաբանականում, այլ՝ միջազգային հարաբերություններ բաժնում։

ԿԳՄՍ շենքի մոտ հավաքված դիմորդների ծնողները համաձայնվեցին հնչած առաջարկին՝ հայց ներկայացնել եւ դատական կարգով լուծել իրենց հարցը, քանի որ նախարարությունը բացառել է առկա տեղեր ավելացնել՝ նշելով նաեւ, որ իրենք պատշաճ տեղեկացված չեն եղել ընդունելության կարգում կատարված էական փոփոխությունների մասին։

 

 

Comment here