ԳլխավորԼուր

Ժամը 17-ի դրությամբ իրավիճակը Քարագլխի մոտ շարունակում է լարված մնա

Մարտի 26-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելուց հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով, հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից։

Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն, թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձում են առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։