ԳլխավորԼուր

Տիգրանաշենի ոլորաններում ռուսական զինուժի մեքենան ընկել է ձորը. կա 1 զոհ և 1 վիրավոր

Ռուսական վթարված բեռնատար Տիգրանաշենի ոլորաններում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։

Comment here