ԳլխավորԼուր

Հայաստանը մասնակցում է Հնդկաստանում անցկացվող արհեստների միջազգային փառատոնին

Հայաստանի տաղավարը Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում՝ Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնում

2024 թ. փետրվարի 2-18-ը Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), գորգագործության վարպետներ Սուզաննա Ավետիսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք) և Անի Մարտիրոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Զառ համայնք):

Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր: