ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

«Գալիս է մի պահ, երբ պետք է պարզապես հեռանաս…». Թենեսի Ուիլյամս

Այսօր ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ծննդյան օրն է (26.03.1911-25.02.1983)։

Մի քանի մտքեր՝ «Ապակե գազանանոցը», ««Ցանկություն» տրամվայը», «Օրփեոսը իջնում է դժոխք» եւ այլ ստեղծագործությունների հեղինակից։

• Ես դադարեցրի հոգեբանիս մոտ այցելություններս, քանի որ նա շատ էր խառնվում անձնական կյանքիս:

• Դու կարող ես առանց փողի երիտասարդ լինել, բայց իրավունք չունես առանց դրա ծերանալու:

• Որքան շատ փող ունես, այնքան շատ են ծանոթները, ում հետ քեզ ոչինչ չի կապում, բացի փողից:

• Ես չեմ ընդունում ռեալիզմը: Ես հրաշքների կողմնակից եմ:

• Մահը լոկ  մի պահ է, մինչդեռ կյանքն այնքան շատ պահերից է բաղկացած:

• Հաջողությունն ինքնին ամաչկոտ է, այն չի հայտնվի, քանի դեռ դուք դրա ետևից եք ընկած:

• Գալիս է մի պահ, երբ պետք է պարզապես հեռանաս, անգամ եթե հստակ չգիտես, թե ուր ես գնալու:

• Մի սպասիր այն օրվան, երբ կդադարես տանջվել, քանի որ երբ այդ օրը գա, իմացիր, որ մեռած ես:

• Չկան լավ կամ վատ մարդիկ, ուղղակի կան մի փոքր վատ կամ մի փոքր լավ մարդիկ։

• Տղամարդիկ չեն ցանկանում այն, ինչ իրենց հեշտ է տրվում, բայց մյուս կողմից տղամարդիկ հեշտությամբ են կորցնում այս կամ այն բանի հանդեպ իրենց հետաքրքրությունը:

• Ոչնչացրու բոլոր սատանաներիս և ամենայն հավանականությամբ հրեշտակներս էլ կմեռնեն:

• Մարդն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի դեռ չես սիրահարվում նրան:

Comment here