ԳլխավորԼուր

Լույս է տեսել ՀԱԳ «Հայ թարգմանական գրականություն» մատենագիտությունը

Լույս է տեսել Հայաստանի ազգային գրադարանի «Հայ թարգմանական գրականություն» (Գիրք Գ 2011-2020) մատենագիտությունը։

Ժողովածուն ընդգրկում է 2011-2020 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած օտար լեզուներից թարգմանված գրքերը։ Այն շարունակությունն է 2013 թ. Հայաստանի ազգային գրապալատի կողմից հրատարակված նույնանուն գրքի, որը ներառում էր 1920-2010 թթ. ընթացքում լույս տեսած թարգմանական գրականությունը։ Վերջինս լույս է տեսել երկու գրքով՝ գիրք Ա. (1920-1970), գիրք Բ. (1971-2010)։ Քանի որ այս ժողովածուն համարվում է նախորդի տրամաբանական շարւնակությունը, խմբագրական խորհուրդը որոշեց այն անվանել գիրք Գ (2011-2020):

Ժողովածուն հիմնականում կազմվել է Հայատանի ազգային գրադարանի գրքային ֆոնդի, ինչպես նաև այլ աղբյուրների հիման վրա։ Մատենագիտական գրանցումների խմբավորումը կատարվել է համաձայն «Դասակարգման տասնորդական համակարգի» և օգտագործվել են Հայաստանի ազգային գրապալատի կողմից հաստատված հայերեն բառերի և բառակապակցությունների պայմանական կրճատումները։