Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց)։ Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Սուրբ Գրքի թարգմանությունը կատարվել է երկու փուլով` 406-412 թթ., իսկ երկրորդը` Եփեսոսի Տիեզերաժողովից հետո` 433-436 թթ.:
Ֆրանսիացի հայագետ Լա Կրոզը Ս. Գրքի հայերեն թարգմանությունն անվանել է «Թարգմանությունների թագուհի»` նկատի ունենալով թարգմանության բարձր որակը և արժանիքները:
Ի դեպ, հայերեն տպագիր առաջին Աստվածաշունչը տեսնելու համար կարող եք այցելել Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարան։ Ոսկանյան Աստվածաշունչը ցուցադրվում է Հայ գրատպության առաջնեկները սրահում։
Թարգմանչաց տոնի կապակցությամբ այսօր Օշականում անցկացվեց Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը։
Մրցանակների արժանացան թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Գարուն Սարգսյանը, Վահե Արսենը, Բեթինա Վյորմանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։