ԳլխավորԼուր

Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան

Սիրիայի նախագահի հրամանագրով Նորա Արիսյանը նշանակվել է Հայաստանում Սիրիայի դեսպան, հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթեթը։

Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։

Արիսյանը աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։

Արիսյանը զբաղեցրել է Դամասկոսի Ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը, իսկ 2013 թվականից ղեկավարում է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժինը։

Եղել է Սիրիայի խորհրդարանի  պատգամավոր։