ԳլխավորԼուր

Ուսանողական գիտաժողով՝ Հայաստանի եվրոպական համալսարանում

Ուսանողական գիտաժողով ՀԵՀ-ում

Հայաստանի եվրոպական համալսարանում (ՀԵՀ) իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգայնագետների և իրավագետների ակումբի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» խորագրով ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում են ուսանողներ հանրապետության տարբեր բուհերից՝ ավելի քան 20 զեկույցներով:

ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյան

Գիտաժողովի հանդիսավոր նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով, ողջունելով մասնակիցներին և ներկաներին, բարձր է գնահատել գիտաժողովի նշանակությունն ուսանողների համար որպես գիտական ասպարեզում ներգրավվելու և զարգանալու հնարավորություն՝ մաղթելով վերջիններիս արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀԵՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Մակարյանը և Միջազգայնագետների և իրավագետների ակումբի նախագահ Արևիկ Հարությունյանը:

Գիտաժողովի նպատակն է նաև հարթակ տրամադրել ուսանողներին, ովքեր ուսումնասիրում և նոր մոտեցումներ են առաջադրում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների մեկնաբանմանը և վերաիմաստավորմանը, ինչպես նաև նպաստել Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միջազգային մեխանիզմների կիրառման և խաղաղ ուղիների որոնման միջոցով։

Ուսանողական գիտաժողով ՀԵՀ-ում