Հայաստանի եվրոպական համալսարանի մի խումբ ուսանողներ Իտալիայում են, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։
Այցի առաջին օրը խումբն այցելել է Իտալիայի «Եվրակ» գիտահետազոտական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր սեմինար-քննարկում, որին մասնակցում էին Կենտրոնի նախագահ Գյունտեր Կոլոնան, մասնագիատական ծրագրի ընթացքում դասավանդած մասնագետները։
Այնուհետև ՀԵՀ ուսանողներն այցելե են «Ֆիրմիանո» ամրոց և Մեսսների լեռնային տուրիզմի թանգարան (Messner Mountain Museum):
Հավելենք, որ հունիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Իտալիայի «Եվրակ» գիտահետազոտական կենտրոնի հետ իրականացվող «Զբոսաշրջություն և հյուրանոցային գործ» մասնագիտացման ծրագրի ուսանողները ՀԵՀ զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի վարիչ Տաթևիկ Սարգսյանի և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներակայցուցիչների հետ միասին ուսումանաճանաչողական այց են իրականցնում Իտալիայի Բոլզանո քաղաքում։